Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 963-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մարտի 2025 թվականի N 963-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ՄԱՐՔՍԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 22Ա/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՎԱՆՈՒՇ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով նախատեսված դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի 18 դեկտեմբերի թիվ 912-Ն, 29.12.2005 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 2387-Ն որոշումները, Հանրապետության Կադաստրի Կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /բանալի՝  59105, ծածկագիր՝ 03001NMDVGJA/ որոշումը և ուսումնասիրելով Վ․ Սաֆարյանի 04/12/2024 թվականի թիվ Ք-16842 դիմումը՝ որոշում եմ․

1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Մարքսի փողոց 22ա/1 հասցեում գտնվող արվեստանոցին կից ինքնակամ կառուցված 24,54քմ մակերեսով շինությունը և ինքնակամ բացված դուռը օրինականացնել և համարել շինությունն ինքնակամ կառուցած անձի՝ Վանուշ Շիրինի Սաֆարյանի /ծնված 11/10/1948 թվականին/ սեփականությունը:

2․Ինքնակամ կառուցված շինության և ինքնակամ բացված դռան օրինականացման վճարը կազմում է 19 367 /տասնինը հազար երեք հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ, որից շինության համար՝ 17 051 ՀՀ դրամ /1քմ արժեքը՝ 694,8դրամ * 24,54քմ = 17 051դրամ/ և ինքնակամ բացված դռան համար՝ 2 316 ՀՀ դրամ։

3․Առաջարկել Վանուշ Սաֆարյանին 60-օրյա ժամկետում կատարել նախատեսված վճարումն Արտաշատ համայնքի բյուջեի 900415151159 հաշվեհամարին:

4․Որոշման 3-րդ կետում նշված ժամկետում վճարումը չկատարելու դեպքումսույն որոշումը համարել ուժը կորցրած:

5․Ինքնակամ կառուցված շինությունը, ինքնակամ բացված դուռը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք։

6․Ինքնակամ կառուցված շինության, ինքնակամ բացված դռան պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։ Օրինականացված շինությունը կառուցված է շենքի բնակիչներին որպես ընդհանուր բաժնային սեփականություն փոխանցված հողամասի վրա։

7․Վանուշ Սաֆարյանի բաժնային սեփականությունը համարել 91,98քմ։

8․Չափագրման(հաշվառման) տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2022QLQNAQ:

9․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 22ա/1 հասցեում գտնվող անշարժ գույքին տրամադրել նոր հասցե՝ Արտաշատ համայնք, Արտաշատ քաղաք, Մարքսի փողոց, 22/1 շենք, 1 արվեստանոց։

10․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Վ․ Սաֆարյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։

11․Որոշման կատարման կատարման վերահսկողությունը վերապահել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի պարտականությունները կատարող՝ Խ․ Հովակիմյանին:

12․Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

13.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner