Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 224-Ն որոշմամբ, հաշվի առնելով անհատ ձեռնակատեր Արման Պողոսյանի 29.11.2024 թվականի թիվ Տ-16618 դիմումը՝ որոշում եմ.
1․Անհատ ձեռնարկատեր Արման Պողոսյանին տալ 2024 թվականի ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Երևան-Երասխ մայրուղի թիվ 26 հասցեում գործող 434.4 քմ մակերեսով օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։