Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածով, Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, մարզ Արարատ, համայնք Արտաշատ, գյուղ Դիմիտրով Հոկտեմբերի փողոց 19/3 հասցեում գտնվող 0,1052 հա մակերեսով հողամասը՝ նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատման /ծածկագիր՝ 03-038-0001-0023/ աճուրդային եղանակով օտարելու նպատակով Արտաշատ համայնքի ղեկավարի որոշմամբ հաստատված հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 1-ին կայացած աճուրդ վաճառքի արդյունքների վերաբերյալ թիվ 2-25-Ա արձանագրությունը՝ որոշում եմ․
1.Աճուրդում հաղթող ճանաչված, Հայաստանի Հանրապետության, մարզ Արարատ, գյուղ Դեղձուտ, Ե․ Չարենցի փ., տ.18 հասցեի բնակիչ Դավիթ Ֆեդյայի Վարդանյանի /անձ. 009015355, տրված՝ 06.02.2018թ., 027 կողմից/ հետ կնքել Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, մարզ Արարատ, համայնք Արտաշատ, գյուղ Դիմիտրով Հոկտեմբերի փողոց 19/3 հասցեում գտնվող, 0,1052 հա մակերեսով հողամասը՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` բնակելի կառուցապատման, ծածկագիր՝ /03-038-0001-0023/ առուվաճառքի պայմանագիր:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշման թիվ 2-րդ կետի պատասխանատու համարել աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի պարտականությունները կատարող Խ.Հովակիմյանին:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: