Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով «Հրաշք Այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արմեն Գևորգյանի 17.01.2025 թվականի թիվ Տ-518 դիմումը՝ որոշում եմ.
1․«Հրաշք Այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի ընթացքում Արտաշատ համայնքի Մրգավետ գյուղի Զարյան փողոցի թիվ 20 հասցեում գործող 2100.84 քմ մակերեսով օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։