Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի` «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը հաստատելու մասին» N 12-Ն հրամանով՝ որոշում եմ․
Հաստատել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմում 2025 թվականի օգոստոսի 19-ին կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող, համակարգչի միջոցով պատահական ընտրված մրցութային հանձնաժողովը հետևյալ կազմով՝
Գոռ Նազարյան - աշխատակազմի քարտուղար,
Հրաչյա Հովհաննիսյան - համայնքի ղեկավարի խորհրդական,
Արտակ Համբարձումյան - Արարատի մարզպետի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության գլխավոր մասնագետ,
Մանվել Թադևոսյան - Արարատի մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչության ավագ մասնագետ,
Գոհար Հակոբյան - Արտաշատ համայնքի ավագանու անդամ,
Թինա Մարգարյան - «Արտաշատի Արարատ Գոլեցյանի անվան հ1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն։