Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի 20-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 բնակարանի բնակիչ /Արտաշատ քաղաքի Իսակով 63Ա բնակարանի նախկին բնակիչ/ Միշա Վարուժանի Հակոբյանի կողմից Արտաշատի համայնքապետարան հասցեագրված 01.11.2024 թվականի թիվ Ք-15202 դիմումը՝ որոշում եմ․
1.Միշա Հակոբյանի ինը անձից բաղկացած ընտանիքին /ինքը՝ Միշա Վարուժանի Հակոբյան, հայրը՝ Վարուժան Կոլյայի Հակոբյան, մայրը՝ Արեգնազ Զախարի Հակոբյան, կինը՝ Մելինե Յուրիկի Մուրադյան, դուստրը՝ Նազելի Միշայի Հակոբյան, որդին՝ Վարուժան Միշայի Հակոբյան, որդին՝ Հայկ Միշայի Հակոբյան, դուստրը՝ Մանե Միշայի Հակոբյան, քույրը՝ Քրիստինե Վարուժանի Հակոբյան/ որպես ժամանակավոր կացարան՝ մեկ տարի ժամկետով, հատկացնել Արտաշատ քաղաքի Իսակով 63Ա հասցեի բնակարանը:
2.Միշա Հակոբյանի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում համապատասխան պայմանագրի կնքման պահից: