Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 30-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 20-ի «Արտաշատ համայնքի Ջրաշեն գյուղում գտնվող Կարինե Վերդիի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային և գործառնական նշանակություն փոխելու և հասցե տրամադրելու մասին» N 2427-Ա որոշման 2-րդ կետում`
1) «5 143 340» թիվը փոխարինել «4 454 613» թվով,
2) «559 196» թիվը փոխարինել «688 727» թվով,
3) «կորիզավոր» բառը փոխարինել «խաղողի այգի» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։