Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Հայկանուշ Աղաբեկովայի ներկայացուցիչ Գագիկ Եղիազարյանի 10.09.2025 թվականի թիվ ՇԹԴ/235/18630-25դիմումը, որոշում եմ․
1.Հայկանուշ Աղաբեկովային տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շահումյան փողոց 2 շենք 3 բն․ հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0109-0013-001-003 կադաստրային ծածկագրով հողամասում՝ բնակարանի վերակառուցման և կից շինության կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Հայկանուշ Աղաբեկովան Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության և 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ 900415151241 հաշվեհամարին՝ քանդման համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: