Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն, 912-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն և 2006 թվականի ապրիլի 27-ի թիվ 724-Ն որոշումները,Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը (ծածկագիր՝ 03011JB4EP3B) Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ-4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագիծը հաստատելու մասին» թիվ 92-Ա որոշումը, հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունների զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված 0,00497 հա մակերեսով հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, օրինականացվող շինությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին, Արտաշատ համայնքի հաստատված գլխավոր հատակագծին և քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների պայմաններին: Ինքնակամ շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ, ինչպես նաև չեն խախտում այլ անձանց իրավունքները և շահերը և հիմք ընդունելով Հ․ Ազատյանի 10/07/2025 թվականի թիվ Ք–8764 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ա․ Շիրվանզադեի փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-001-0075-0176 կադաստրային ծածկագրով, ըստ կազմված հատակագծի 0,00497 հա մակերեսով հողամասում Հենրիկ Ռուբենի Ազատյանի (ծնված՝ 15/02/1992 թվականին) կողմից ինքնակամ կառուցված 12,78քմ մակերեսով ավտոտնակը, 1,08քմ մակերեսով պարիսպը և 22,50քմ մակերեսով մառանը ճանաչել օրինական, համարել համայնքի սեփականություն և տրամադրել հասցե՝ Արտաշատ, Արտաշատ, Ա․ Շիրվանզադեի փողոց, 2/1 հողամաս։
2․Անշարժ գույքի սահմանները ճշտել՝ համաձայն հողամասի հատակագծի։
3.Արտաշատ քաղաքի Ա․ Շիրվանզադեի փողոց, 2/1 փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-001-0075-0176 կադաստրային ծածկագրով, ըստ կազմված հատակագծի 0,00497 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը սահմանել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, շինության նպատակային նշանակությունը՝ բնակելի, գործառնական նշանակությունները՝ ավտոտնակ, պարիսպ և մառան։
4․Առաջարկել շինություններն ինքնակամ կառուցած անձին իր միջոցներով կառուցած շինությունների, զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված հողամասը գնման նախապատվության իրավունքով գնելու կամ վարձակալելու:
5․Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023L3Z9ZN:
6.Սույն որոշման կատարման պատասխանատու համարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Ա․Ավետիսյանին։
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: