Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Աճուրդային եղանակով օտարել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Կասյան փողոցում գտնվող հողամասերը՝
լոտ 1-ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Կասյան փողոց 47 հասցեում գտնվող՝ 03-001-0165-0051 կադաստրային ծածկագրով, 0,044հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս:
լոտ 2-ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Կասյան փողոց 47/1 հասցեում գտնվող՝ 03-001-0165-0052 կադաստրային ծածկագրով, 0,044հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս:
լոտ 3-ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Կասյան փողոց 51 հասցեում գտնվող՝ 03-001-0165-0053 կադաստրային ծածկագրով, 0,044հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս:
լոտ 4-ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Կասյան փողոց 51/1հասցեում գտնվող՝ 03-001-0165-0054 կադաստրային ծածկագրով, 0,044հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս:
լոտ 5-ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Կասյան փողոց 51/2 հասցեում գտնվող՝ 03-001-0165-0055 կադաստրային ծածկագրով, 0,044հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս:
2․Հողամասերի օտարման մեկնարկային գին սահմանել՝ 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3.Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
4.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |