Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» թիվ 88 որոշմամբ, հիմք ընդունելով Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 04 դեկտեմբերի 2024 թվականի N 340-Ն որոշումը և ուսումնասիրելով Է․ Ավագյանի 25/02/2025 թվականիթիվ ՃՀԱ/235/6991-25 հայտը, որոշում եմ.
1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ծ․ Իսակովի փողոց 101 շենք 11 հասցեում գտնվող, Էդգար Արսենի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող 03-001-0072-0005-011 կադաստրային ծածկագրով 59․1քմ մակերեսով բնակարանի նպատակային նշանակությունը փոփոխել հասարակական նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ առևտրի սրահի։
2.Է.Ավագյանը բնակարանի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության համար Արտաշատի համայնքապետարանի 900415004283 հաշվեհամարին վճարել է ընդամենը՝ 35 910 /երեսունհինգ հազար ինը հարյուր տասը / ՀՀ դրամ, որից՝ յուրաքանչուր 1քմ մակերեսով բնակարանի համար 100 ՀՀ դրամ /59․1քմ x 100 դրամ= 5 910 ՀՀ դրամ/ և միանվագ վճար՝ 30 000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ:
3․Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
4.Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի պարտականությունները կատարող՝ Խ.Հովակիմյանին:
5․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։