Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով և ընդառաջելով «Արտաշատի տարածքային սպառողական կոոպերատիվ» (Ս/Կ)-ի լիազորված անձ Հ. Հովակիմյանի 05.10.2022 թվականի թիվ Հ-6368 դիմումին. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1.Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոց 107/7 հասցեում գտնվող՝ 03-001-0072-0477 կադաստրային ծածկագրով 0.00466 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը, թույլատրել ուղղակի վաճառքի կարգով գնման նախապատվության իրավունքով օտարելու հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրված «Արտաշատի տարածքային սպառողական կոոպերատիվ» Սպառողական կոոպերատիվ (Ս/Կ)-ին /գրանցման համար 51.090.792588, ՀՎՀՀ 04200752/:
2. Հողամասի օտարման գինը սահմանել կադաստրային 100%-ի արժեքի չափով:
3. Օտարումը կազմակերպել 2022 թվականի ընթացքում: |