Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, 102-րդ հոդվածով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գևորգ Միշայի Սարոյանի ընտանիքը 1981 թվականից բնակվում է Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի Շիրվանզադեի փողոցի թիվ 5/1 շենքի թիվ 5 բնակարանում (նախկին հասցեն՝ Արարատի մարզ, Այգեզարդ գյուղ, գինու գործարանի հանրակացարան, տուն 3), փաստացի օգտագործում, տիրապետում, կառավարում են անշարժ գույքը և ուսումնասիրելով Գևորգ Սարոյանի 20.03.2023 թվականի N Ք-3615 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի Շիրվանզադեի փողոցի թիվ 5/1 շենքի թիվ 5 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 86.8 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը, (կադաստրային ծածկագիրը՝ 03-009-0006-0017-001-005) որպես համատեղ սեփականություն նվիրել Գևորգ Միշայի Սարոյանին (ծնված՝ 15.08.1984 թվական, անձնագիր՝ AR 0516638), Զարիկ Գորգինի Թաթոյանին (ծնված՝ 01.05.1951 թվական, նույնականացման քարտ՝ 009129172), Վալյա Խաչատուրի Ավետիսյանին (ծնված՝ 21.04.1992 թվական, նույնականացման քարտ՝ 009129214):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |