Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է․ 1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 10-ի «Արտաշատ համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը սահմանելու մասին» N 134-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1)13-րդ կետի 1-ին ենթակետը «սահմանված պահանջներին համապատասխան» բառերից հետո «․»կետադրական նշանը հանել և լրացնել «,մուտքային մասը լինի բարեկարգ և մաքուր, առկա լինի աղբաման» բառերով։
2)13-րդ կետի 2-րդ ենթակետի ա) պարբերությունը «անհրաժեշտ թվաքանակով աղբարկղերի» բառերից հետո լրացնել«կամ աղբամանների» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ |