Էմիկ Համբարձումի Պողոսյանը /հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, Արտաշատ համայնք, գ․Դիմիտրով, Մայակովսկու փ․, բն․9/ հանդիսանալով հողի հարկի և անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորություններ վճարող սուբյեկտ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իր հարկային պարտավորությունները, ինչի կապակցությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29․1-րդ հոդվածի, 30-րդ հոդվածի 1-ին մասի բ ենթակետի և 34-րդ հոդվածների հիմքով Արտաշատի համայնքապետարանում հարուցվել է վարչական վարույթ և նշանակվել է լսման օր:
Էմիկ Համբարձումի Պողոսյանին ուղարկված ծրարը հետ է վերադարձվել համայնքապետարան «մահացած» նշումով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչական իրավախախտումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 247-րդ հոդվածի 9-րդ մասով, որոշում եմ․
1.Էմիկ Համբարձումի Պողոսյանի վերաբերյալ հարուցված վարչական վարույթը կարճել: