Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով «Էլարթ Ագրո» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ռադիկ Ազատյանի 16.04.2025 թվականի ՃՀԱ/226/14184-25 դիմումը՝ որոշում եմ․
1․«Էլարթ Ագրո» ՍՊԸ-ին տրամադրել Արտաշատ համայնքի Դալար գյուղի 13 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-032-0106-0033 կադաստրային ծածկագրով հողամասում չորանոցի և օժանդակ շինությունների կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է, նախագծի փոփոխություն)։
2.«Էլարթ Ագրո» ՍՊԸ-ն պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: