Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, ,,Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին,, օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է․ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեն՝
1)Եկամուտների մասով՝ 11 372 015 000 ՀՀ դրամ.
2)Ծախսերի մասով՝ 11 372 015 000 ՀՀ դրամ.
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասը՝
1)Եկամուտների մասով՝ 7 653 999 500 ՀՀ դրամ.
2)Ծախսերի մասով՝ 7 653 999 500 ՀՀ դրամ , այդ թվում բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը՝ 2 143 119 860 ՀՀ դրամ, որից հատկացում ֆոնդային բյուջե՝ 2 100 000 000 ՀՀ դրամ:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի ֆոնդային մասը՝
1) Մուտքերի մասով՝ 5 818 015 500 ՀՀ դրամ.
2) Ծախսերի մասով՝ 5 818 015 500 ՀՀ դրամ.
4.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների համաձայն հավելված 1-ի:
5.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման համաձայն հավելված 2-ի:
6.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 3-ի:
7.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել փոփոխություններ հաստատված բյուջեի ծախսային ծրագրերի հոդվածների միջև: Կատարված փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել սույն որոշմամբ հաստատված ծախսերի 30%-ը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությոնների վրա: |