Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով, 161-րդ հոդվածի 2-րդ մասով, 162-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հրանտ Սարգսյանի դիմումը (N Ա-10258, 24․07.2024 թվական)՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Նարեկ բնակավայրի վարչական ղեկավար Հրանտ Սարգսյանին տրամադրել 15.11.2023-15.11.2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդ՝ 20 աշխատանքային օր տևողությամբ և լրացուցիչ արձակուրդ՝ 4 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հունիսի 29-ից մինչև օգոստոսի 29-ը ներառյալ: Աշխատանքի ներկայանալ 2024 թվականի օգոստոսի 30-ին:
2.Արձակուրդի օրերին վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր՝ 3.3-19, աշխատավայրը՝ Նարեկ բնակավայր) Սոնա Սահակյանի վրա՝ առանց լրացուցիչ վարձատրության:
3.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպումներ: