Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի VII գլխի պահանջները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը (բանալի՝ 242532, ծածկագիր՝ 03212XEQZZKN) և Ա․ Դավթյանի 24/06/2025 թվականի Ք-7936 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղում գտնվող, 03-045-0033-0057 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Լանջազատ, Մ. Մաշտոցի փողոց, 94 բնակելի տուն։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Ա․ Դավթյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։