Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Հակոբ Մուրադյանի ներկայացուցիչ Սերյոժա Գրիգորյանի 16.09.2025 թվականի ՃՀԱ/228/31540-25 հայտը՝ որոշում եմ․
1․Հակոբ Մուրադյանին տրամադրել Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի Գ․ Նժդեհի փողոց 1-ին փակուղի 5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-038-0051-0006 կադաստրային ծածկագրով հողամասում ավտոտնակով մեկհարկանի բնակելի տան և կոյուղահորի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Հակոբ Մուրադյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: