Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 102-րդ հոդվածով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 100-րդ, 101-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հռիփսիկ Տեր–Վահանի Հակոբյանի` հողամասից կամովին հրաժարվելու մասին 21․10․2025թ․ /մտից՝ Ք–13887/ դիմումը և «Արարատի մարզ» նոտարական տարածքի գրասենյակում 23.10.2025թ. կնքված հասարակական սպասարկման օբյեկտի և բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի նվիրատվության պայմանագիրը՝ որոշում եմ․
1․ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Նարեկ բնակավայրում, Դավիթ Բեկի փողոց 2/1 հասցեում գտնվող, Հռիփսիկ Տեր–Վահանի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը՝ նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, մակերեսը՝ 0.09 հա, կադաստրային ծածկագիր՝ 03-063-0005-0059, գործառնական նշանակությունը (հողատեսքը)՝ հասարակական կառուցապատման, առանձին շինությունների մակերեսը՝ 257 քմ, շինության կադաստրային ծածկագիր՝ 03-063-0005-0059–001, Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ № 22102025–03–0098, ճանաչել Արտաշատ համայնքի սեփականություն։
2․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով։
3․ Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում։
4.Համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնին՝ համայնքային գույքի գույքագրման փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխություններ։
5․Անվավեր ճանաչել Արտաշատ համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 17-ի «ՀՌԻՓՍԻԿ ՏԵՐ–ՎԱՀԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 4054-Ա որոշումը:
6․Որոշումն ուժի մեջ մտնում ստորագրման պահից։