Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Գայանե Ավեյանի 23.04.2024 թվականի թիվ Ք-5984 դիմումը՝ որոշում եմ․
1․Ռազմիկ Ավեյանին, Գայանե Ավեյանին և Վիլհեմ Ավեյանին տրամադրել Արտաշատ համայնքի Նորաշեն գյուղի Կոմիտասի փողոց թիվ 43 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 03-069-0030-0011 կադաստրային ծածկագրով հողամասում մեկհարկանի բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/։
2.Ռ. Ավեյանը, Գ. Ավեյանը և Վ. Ավեյանը պարտավոր են նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: