Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N անհատույց
 

Զեկ. ԽՈՐԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱԶԱՏ ԳՅՈՒՂԻ Ա․ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՓՈՂՈՑ 14/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․

1. Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Գետազատ գյուղի, Ա․ Իսահակյան փողոց 14/1 հասցեում գտնվող 0,0871հա մակերեսով 03-029-0020-0014 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և 208քմ մակերեսով մանկապարտեզը, 28,77քմ մակերեսով խոհանոցը, 5,06քմ սանհանգույցը, 8,6քմ /12,47խ․մ․/ մակերեսով պարիսպը, 5,98քմ մակերեսով ծածկը,  0,16քմ /0,32խ․մ․/ մակերեսով պարիսպը, 3,89քմ /2,53խ․մ․/ մակերեսով պարիսպը և 8,32քմ /20,8խ․մ․/ մակերեսով պարիսպը անհատույց և անորոշ ժամկետով, օգտագործման իրավունքով տրամադրել «Արտաշատ համայնքի Գետազատ գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նախադպրոցական կրթական ծրագիր և (կամնախադպրոցական ծառայություններ իրականացնելու նպատակով:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարականը հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԽՈՐԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner