Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և ,,Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին,, ՀՀ օրենքով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Թույլատրել աճուրդային կարգով օտարելու Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատ համայնքի Հովտաշեն գյուղի, Պ.Սևակի փողոց թիվ 22/1 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ լոտ 1- կադաստրային ծածկագիր 03-055-0003-0021, 0.033հա / բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը/
2. Աճուրդային կարգով օտարվող հողամասի մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի 100% չափով:
լոտ 1 -402 930 / չորս հարյուր երկու հազար ինը հարյուր երեսուն/ դրամ
3. Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով: 4. Օտարումը կազմակերպել 2022 թվականի ընթացքում: |