Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի VII գլխի պահանջները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 236248, (ծածկագիր՝ 032922HBWX4L) Գ․ Գրիգորյանի 22/05/2025 թվականի Ք-6582 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Մրգավան գյուղում գտնվող, Գալուստ Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 03-061-0032-0007 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Մրգավան, Վ. Սարգսյան փողոց, 3 բնակելի տուն։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Գ․Գրիգորյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։