Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Սիրեկան Միքայելյանի 05.02.2025 թվականի թիվ Տ-1495 հայտը՝ որոշում եմ․
1․ Անհատ ձեռնարկատեր Սիրեկան Միքայելյանին տալ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի Ստեփան Շահումյան փողոցի թիվ 1/16 հասցեում գործող 48,75քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։