Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ որոշում եմ.
1․Արտաշատ համայնքի ղեկավարի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի «Արտաշատ համայնքի Այգեստան գյուղում գտնվող, Սայադ Մովսիսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0.19 հա հողամասի հողատեսքը բարձրարժեքից /բազմամյա տնկարկ՝ կորիզավոր/ ավելի ցածրարժեքի /վարելահող/ փոփոխելու մասին» N 4326-Ա որոշման վերնագրում «կորիզավոր» բառը փոխարինել «խաղող» բառով, իսկ «վարելահող» բառը փոխարինել «կորիզավոր» բառով։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։