Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի V գլխի 33-րդ կետի և VII գլխի պահանջները և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 263409 /ծածկագիր՝ 03252JQSQGRR, 03252ZFJU8EG) և Ա․Ներսիսյանի 13/10/2025 թվականի Ք-13435 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Հովտաշեն գյուղի Գ. Նժդեհի փողոց, 15 հասցեում գտնվող, Անդրանիկ Ներսիսյանին սեփականության իրավունքով պատկանող 03-055-0029-0002 կադաստրային ծածկագրով անշարժ գույքն ըստ կազմված հատակագծի առանձնացվող առաջին հատվածին՝ 0,1009 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Հովտաշեն, Գ. Նժդեհի փողոց, 15 հողամաս, առանձնացվող երկրորդ հատվածին՝ 0,0591 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Հովտաշեն, Գ. Նժդեհի փողոց, 15/1 հողամաս։
2․Ա․Ներսիսյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 10000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական վճար հասցեների տրամադրման համար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։