Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Ա․ Վարդանյանի 23/03/2023 թվականի N Ք-3802 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում գտնվող, Արման Սերյոժայի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,24547հա մակերեսով, 03-059-0311-0018 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմոցային տնտեսության և օժանդակ շինության կառուցման նպատակով։
2․ Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |