Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ մասի պահանջներով, ուսումնասիրելով քաղաքացի Դավիթ Դավթյանի կողմից լիազորված անձ Մելինե Առաքելյանի դիմումը (թիվ Ք-14429, 16.10.2024թ.), հիմք ընդունելով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից կազմված արձանագրությունը՝ որոշում եմ.
1.Արտաշատ համայնքի Ոստան գյուղում գտնվող, Դավիթ Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող, 03-077-0205-0001 կադաստրային ծածկագրով 0,54 հա հողամասը ցածրարժեք՝ վարելահող հողատեսքից փոխադրել ավելի բարձրարժեք՝ բազմամյա տնկարկ (խաղող) հողատեսքի:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3․ Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։