Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է՝ 1. Արտաշատ համայնքի ավագանու 11.07.2022 թվականի թիվ 188-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Արտաշատ համայնքի, Արտաշատ քաղաքի Իսակով փողոց թիվ 117/3 հասցեում գտնվող 0,0045հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-001-0072-0474/, քանի որ հնարավոր չէ օտարել որպես առանձին գույքային միավոր, թույլատրել ուղղակի վաճառքի կարգով, գործունեությունն ընդլայնելու նպատակով օտարելու Արտաշատ քաղաքի, Իսակով փողոցի թիվ 117/2 հասցեում գտնվող 0,015հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասի /ծածկագիր 03-001-0072-0439/ սեփականատերեր Արմեն Գուրգենի Մաթևոսյանին /ծնվ.02.05.1977թվականին, նույնականացման քարտ 000456475, 07.11.2013թվականին/ և Սերինե Եզնակի Հարությունյանին /ծնվ.12.11.1984թվականին, նույն.քարտ՝ 005994249, տրված 26.06.2017թվականին 027 կողմից/:»
2․Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման հաջորդող օրը։ |