Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի թիվ 920-Ն որոշումը և հաշվի առնելով Արթուր Մնացականի Սիմոնյանի 07.01.2025թ. թիվ Ք-050 դիմումը, որոշում եմ․
1.Թույլատրել կատարել գումարի վերադարձ՝ Արտաշատ համայնքի բյուջեի 900415175042 /Մասիս գյուղի գյուղատնտեսական նշանակության հողի հարկ/ գանձապետական հաշվեհամարից 14252 /տասնչորս հազար երկու հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամը փոխանցելով «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի 1150043120507800 տարանցիկ հաշվին:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: