Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը, ուսումնասիրելով Տ․ Մանուկյանի 14.04․2025 թվականի թիվ ԱՇԹԴ/254/2369-25 դիմումը՝ որոշում եմ․
1.Տրամադրել կառուցապատող՝ Տիգրան Մանուկյանի կողմից կառուցված, Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Մ․ Սարյան փողոց 10-12 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-074-0082-0052 կադաստրային ծածկագրով հողամասում առևտրի սրահի և կոյուղահորի կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է):
2.Տիգրան Մանուկյանն Արտաշատի համայնքապետարանի 900415164244 հաշվեհամարին վճարել է 10000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվության համար և 20000 (քսան հազար) ՀՀ դրամ 900415151167 հաշվեհամարին շինության կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: