Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջներով և ուսումնասիրելով Ա․ Հակոբյանի 06/03/2024 թվականի թիվ Ք-3770 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Դալար գյուղի Կոմիտասի փողոց 32/1 հասցեում գտնվող, 03-032-0026-0038 կադաստրային ծածկագրով 0,02160 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքի կարգով, հողամասը ընդլայնելու նպատակով օտարել Արտաշատ համայնքի, Դալար գյուղի Կոմիտասի փողոց 59 հասցեում գտնվող 0,21379 հա մակերեսով 03-032-0026-0081 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի սեփականատեր՝ Արմեն Համլետի Հակոբյանին /ծնված 04/11/1986 թվականին/:
2.Հողամասի օտարման գինը սահմանել 400 000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3. Օտարման գործընթացը կազմակերպել 2024 թվականի ընթացքում:
4․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |