Այսօր: Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 488
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N նվիրաբերություն
 

Զեկ. ԽՈՐԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱՐԵԿ ԳՅՈՒՂԻ ԴԱՎԻԹ ԲԵԿԻ ՓՈՂՈՑ 2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով «Արարատի մարզ» նոտարական տարածքի նոտար Ռուզաննա Հարություննյանի կողմից 2025թվականի հոկտեմբերի 23-ին կնքված նվիրատվության պայմանագիր ը(ս-6702)՝  համայնքի ավագանին որոշում է.

1.Ընդունել Հռիփսիկ Տեր-Վահանի Հակոբյանի  կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող, նվիրատվության կարգով Արտաշատ համայնքին սեփականության իրավունքով փոխանցվող, Արտաշատ համայնքի Նարեկ գյուղի Դավիթ Բեկի փողոց 2/1 գյուղում գտնվող, 03-063-0005-0059 կադաստրային ծածկագրով, 0,09 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և 257քմ մակերեսով հասարակական սպասարկման օբյեկտը։

2. Արտաշատ համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված գործառույթների իրականացումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner