Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Աճուրդային եղանակով օտարել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղում գտնվող հողամասերը՝
լոտ 1-ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի Մ․ Նալբանդյան փողոց 30/4 հասցեում գտնվող՝ 03-097-0017-0065 կադաստրային ծածկագրով, 0,03840հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամաս: Օտարման մեկնարկային գին սահմանել 600 000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ:
լոտ 2- ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի, Հայրիկ Մուրադյան փողոց 11 հասցեում գտնվող՝ 03-097-0196-0018 կադաստրային ծածկագրով 0,08003հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս:Օտարման մեկնարկային գին սահմանել՝ 1 250 000/մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
2.Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |