Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասի» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով մանկապարտեզի տնօրենի ժ/պ Լ. Թամրազյանի 27.01.2023 թվականի թիվ Պ-1212 գրությունը և հաշվի առնելով մանկապարտեզ հաճախելու համար հերթագրված երեխաների թիվը` համայնքի ավագանին որոշում է․ 1. 2023 թվականի մարտի 1-ից թույլատրել «Արտաշատ համայնքի Այգեստան գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում բացել չորրորդ խումբ: 2.Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 06-ի՝ «ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 281-Ա որոշման թիվ, թիվ 28 և 37 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածների: 3.Որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից: |