Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով,Հայաստանի ՀանրապետությաՆ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30․11․2016թվականի թիվ 378-Ն որոշումով և հաշվի առնելով Արտաշատ համայնքի Ջրաշեն գյուղում կառուցվող մանկապարտեզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միանալու անհրաժեշտությունը՝ որոշում եմ․
1.Արտաշատ համայնքի Ջրաշեն գյուղում կառուցվող մանկապարտեզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միանալու նպատակով տեխնիկական պայման ձեռք բերման համար, որպես ծառայության վճար «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 2480102633460030 հաշվեհամարին վճարել/ փոխանցել/ 2000/երկու հազար/ ՀՀ դրամ:
2.Հանձնարարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ․Մելիքյանին՝ կատարելու համապատասխան փոխանցումները:
3.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Արտաշատ համայնքի ԿՏԳԿՏՀԱԴ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Եփրեմյանի վրա:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։