Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 543
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 00
 

Զեկ. ԱՐՓԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐՓԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԻՆ, ՎՈԼՈԴՅԱ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, ԳԱՅԱՆԵ ԹՈՓՉՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 238-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ, 22-րդ և 24-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և 102-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Լիազորել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Համլետի Դավթյանին (ն․/ք․ 015875099, տրվ․ 30.04.2024թ․ 025-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ Արարատի մարզ, Վեդի համայնք, գ․ Ոսկետափ, Բաղրամյան փողոց տ․ 20), աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ Վոլոդյա Գեղամի Մինասյանին (ն/ք՝ 015240229, տրված՝ 16.10.2023թ․-ին, 027-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ, Արարատի մարզ, Արտաշատ համայնք, գյուղ Այգեզարդ, Հ.Պարոնյան փողոց տ. 18) և աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Գայանե Գառնիկի Թոփչյանին (ն/ք՝ 002652600, տրված՝ 13.05.2015թ․-ին, 02-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ, Արարատի մարզ, Վեդի համայնք, ք. Վեդի Կոմիտաս փողոց, տ. 30) որպես Արտաշատ համայնքի ավագանու ներկայացուցիչներ, հանդես գալու բոլոր պետական և ոչ պետական մարմիններում, Հայաստանի Հանրապետության դատական բոլոր ատյաններում, մասնակցելու դատական նիստերին, ներկայացնելու և ստանալու անհրաժեշտ փաստաթղթեր և կատարելու դատավարական ցանկացած գործողություն՝ այդ թվում հայցադիմումը ստորագրելու, միջնորդություն, առարկություն, ապացույց ներկայացնելու, հայցապահանջներից ամբողջովին կամ մասնակիորեն հրաժարվելու, հայցապահանջներն ամբողջովին կամ մասնակիորեն ընդունելու, հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը փոխելու, հաշտության համաձայնություն կնքելու, կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում ներկայացնելու և կատարելու ցանկացած այլ դատավարական գործողություն։

2. Լիազորագիրը տրվում է 1 /մեկ/ տարի ժամկետով։

3. Ուժը կորցրած ճանաչել Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 11-ի՝ «Մարո Մարգարյանին և Վոլոդյա Մինասյանին լիազորելու մասին» N 238-Ա որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner