Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Արխիվային գործի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․ Արտաշատ համայնքի սեփականությունը համարվող Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի 2016-2017 թվականների արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը փոխանցել պետական սեփականության։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |