Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ կետերով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ կետով, 18-րդ հոդվածի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և հիմք ընդունելով Ա.Գևորգյանի 30.05.2022 թվականի թիվ Գ-3454 դիմումը. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
1․Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի վարչական տարածքում 03-059-0228-0013 ծածկագրի տակ գտնվող, Արտուշ Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող 1,8294հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խաղողի այգու, պտղատու այգու /կորիզավոր/, վարելահողի /ըստ կազմված հատակագծի/ նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ սառնարանային տնտեսություն կառուցելու նպատակով:
2․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում: