Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Շուշանիկ Ազիզյանի 10.04.2025 թվականի թիվ Տ-4753 հայտը՝ որոշում եմ․
1․ Անհատ ձեռնարկատեր Շուշանիկ Ազիզյանին տալ 2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Ա. Համբարձումյան փողոցի թիվ 42 հասցեում գործող 80քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։