Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Հաստատել Արտաշատի համայնքապետարանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն թիվ, թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49 հավելվածների: 2.Ուժը կորցրած ճանաչել Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 28-ի՝ «Արտաշատի համայնքապետարանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 165-Ա որոշումը: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: |