Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 3–րդ մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 12-ի N 36-Ն որոշման պահանջները և հաստատության տնօրեն Անահիտ Թովմասյանի 18.08.2025 թվականի Հ-10547 գրությունը՝ որոշում եմ․
1.«Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի ծառայություններից օգտվող մի շարք սաների համար կիրառել տեղական վճարների նկատմամբ նվազեցման արտոնություն՝ համաձայն հավելվածի։
2.Հանձնարարել կազմակերպության տնօրեն Անահիտ Թովմասյանին՝ ապահովել կիրառված արտոնությունների կատարումը և արտոնություններից օգտվողների կարգավիճակի փոփոխման դեպքում եռօրյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն Արտաշատի համայնքապետարան։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։