Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի IV.I բաժնի 21․1 կետով և ընդառաջելով «Հայաստանի Էլեկտրանական ցանցեր» ՓԲԸ-ի լիազորված անձ՝ Սերգեյ Կակոսյանի 20/11/2023 թվականի N Տ-14800 դիմումին՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող՝ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Հ․ Թովմասյան փողոց 3/1 հասցեում գտնվող 03-001-0127-0032 կադաստրային ծածկագրով, 0,0037 հա մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, էներգետիկայի հողամասն ուղղակի վաճառքի եղանակով օտարել «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին` /իրավաբանական անձի պետական գրանցման վկայական 01Ա033472/ ենթակայան կառուցելու նպատակով։
2. Հողամասի օտարման գին սահմանել 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3. Օտարման գործընթացը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |