Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 28-րդ կետերով, 102-րդ հոդվածի 3.2-րդ և 4-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2.2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով, հաշվի առնելով համայնքների խոշորացումը՝ Արտաշատ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.«ՀՀ Արարատի մարզի Լանջազատ համայնքի Ռոբերտ Հակոբջանյանի անվան մարզադպրոց» ՀՈԱԿ-ն անվանափոխել «ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԱՆՋԱԶԱՏ ԳՅՈՒՂԻ ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀՈԱԿ:
2.Հաստատել «ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԱՆՋԱԶԱՏ ԳՅՈՒՂԻ ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը նոր խմբագրությամբ ՝ համաձայն հավելվածի:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |