Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով մանկապարտեզի տնօրեն Լ. Վարդանյանի 28.02.2023 թվականի N Պ-2819 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. 2023 թվականի ապրիլի 1-ից թույլատրել «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում բացել ութերորդ և իններորդ խմբեր: 2. Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 06-ի՝ «ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 281-Ա որոշման թիվ 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածի: 3. Որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից: |