Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 352-Ա
 

Զեկ. ԶԱՐԵՀ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԿՐՊԱԿՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Քաղաքացիական օրենսգրքի>> 35-րդ գլխի դրույթներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.

1. Արտաշատ համայնքում 2024թ-ի դեկտեմբերի 20-ից 2025թ-ի հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում Ամանորի և Սուրբ Ծննդյան միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով թույլատրել Արտաշատի համայնքապետարանի վարչական շենքի հարակից տարածքում տեղադրել Ամանորյա տոնավաճառի կրպակներ՝ օգտագործման նպատակով վարձավճարի չափ սահմանելով օրական 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ գումար:

2. Արտաշատ համայնքի ենթակայության գործող ՀՈԱԿ-ներին Ամանորյա տոնավաճառի կրպակները տրամադրել անվճար հիմունքներով: 

3. Արտաշատ համայնքի ղեկավարին՝ տնտեսավարողների հետ կնքել նշված ժամանակահատվածում գույքի օգտագործման պայմանագիր:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԶԱՐԵՀ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.53 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner