Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Գ. Տիգրանյանի 11.11.2024 թվականի թիվ ՀՆ/789-24 դիմումը, որոշում եմ․
1.Գևորգ Տիգրանյանին տրամադրել Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Վ. Հակոբյան փողոց 18 հասցեում գտնվող տնամերձ հողամասի արտաքին ջրամատակարարման աշխատանքներ անցկացնելու շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.Գևորգ Տիգրանյանը պարտավոր է Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: