Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Տիգրան Մանուկյանի 23.04.2024 թվականի թիվ Ք-6016 դիմումը՝ որոշում եմ․
1․Տիգրան Մանուկյանին տրամադրել Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Մ. Սարյան փողոց թիվ 14 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-074-0264-0010 կադաստրային ծածկագրով հողամասում շվաքարանի և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/։
2.Տ. Մանուկյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: